Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսորը կդառնա Քերի Ֆուկունագան

Armenpress 15:04, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քերի Ֆուկունագան կդառնա Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր ժապավենի ռեժիսորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ֆրանշիզայի պաշտոնական Twitter-ում: «Ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ջ.Ուիլսոնը եւ Բարբարա Բրոքոլին, ինչպես նաեւ գլխավոր դերակատար Դենիել Քրեյգն այսօր հայտարարել են, որ «Բոնդ 25»-ի նկարահանումները Pinewood Studios-ում կսկսվեն 2019 թվականի մարտի 4-ին՝ ռեժիսոր Քերի Ֆուկունագայի ղեկավարությամբ. ֆիլմի թողարկումը պլանավորված Է 2020 թվականի փետրվարի 14-ին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ պլանավորվում Էր, որ ֆիլմը կնկարահանի Դենի Բոյլը, սակայն օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ նա հրաժարվել Է դրանից: Ֆուկունագան հայտնի Է որպես «Իսկական դետեկտիվ» ամերիկյան սերիալի ռեժիսորներից մեկը:

Ջեյմս Բոնդի արկածների մասին կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու» անվանմամբ, Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Մինչ այժմ բոնդապատումի վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am