Արայիկ Հարությունյանը հայտնում է Երևանի որոշ դպրոցներում քարոզչություն անելու փորձերին հակազդելու մասին

Armenpress 14:23, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ, նախընտրական շրջանում ահազանգեր կան, որ Երևանի որոշ դպրոցներում ուսուցիչները քարոզչություն են անում այս կամ այն ուժի օգտին: «Մենք ունեցել ենք լուրեր, խոսակցություններ, բոլոր այդ ուղղություններով անմիջապես միջոցներ ենք ձեռնարկել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ նշելով, որ մանրամասներ չի կարող հաղորդել, քանի որ հստակ փաստեր չկան:

«Մեղադրանք ներկայացնել չենք կարող, եթե ուղիղ բողոք չկա: Ունենք նման 2-3 դեպք, զգուշացվել են, որ նման  երևույթներ չլինեն»,- ասաց Հարությունյանը:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am