«Ռոնալդու. կատարելության տենչով». մարզասեր ընթերցողն արդեն կարող է հայերեն կարդալ համաշխարհային բեսթսելերը  

Armenpress 11:47, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարզասերների գրադարանը ավելացավ ևս մեկ գրքով. ընթերցողի դատին հանձնվեց «Ռոնալդու. կատարելության տենչով» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսին, որը կազմակերպել էր «New Mag» ընկերությունը,  ներկա էին մարզական լրագրողները: Իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքում անդրադարձ կա պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի  մանկությանը, պատանեկությանը, Ավեյրոների ընտանեկան դժբախտությանը: Գիրքն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, թարգմանության խմբագիրն է Վասակ Դարբինյանը:

«Հայաստանում գրախանութ հիմնականում գնում են կանայք: Մենք փորձեցինք այնպես անել, որը այս գրքի հետևից գրախանութ գնան նաև տղաները: Հայաստանում տղամարդիկ բաժանվում են ոչ միայն շիկահերների կամ սևերի, «Mercedes» կամ «BMW» նախընտրողների, այլև Ռոնալդուին և Մեսսիին նախընտրողների: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք Ռոնալդուի գրքից և կշարունակենք Մեսսիի գրքով»,-ներկաների հետ զրույցում ասաց «New Mag» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

 Գիրքը բոլոր գրախանութներում կվաճառվի սեպտեմբերի 22-ից:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարը` New Mag 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am