Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել

Armenpress 11:19, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն:

Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը:

Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել:

Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար:

Հանցախմբում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am