Հնդկաստանում 30-ից ավելի մարդ Է տուժել ինքնաթիռի ներսում ճնշման անկման հետեւանքով

Armenpress 10:30, 20 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 20-ի առավոտյան Jet Airways հնդկական ավիաընկերության՝ Մումբայ-Ջայփուր երթուղով մեկնած ինքնաթիռի 30-ից ավելի ուղեւորներ իրենց վատ են զգացել օդանավի սալոնում ճնշման անկման պատճառով: Ինչպես հայտնել Է NDTV հեռուստաալիքը, ուղեւորները գանգատվել են քթից, ականջներից արյունահոսությունից եւ սաստիկ գլխացավերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ թռիչքից քիչ անց Boeing 737 ինքնաթիռում, որտեղ եղել Է 166 ուղեւոր, ճնշումն սկսել Է կտրուկ իջնել: Ուղեւորներն սկսել են գանգատվել վատ ինքնազգացողությունից:

Ինքնաթիռն շտապ կարգով վերադարձել Է Մումբայ: Օդանավակայանում բժիշկներն առաջին օգնությունն են ցուցաբերել տուժածներին: Նախնական տեղեկատվության համաձայն՝ արտակարգ պատահարի պատճառ կարող Էր դառնալ անձնակազմի սխալը, որը չԷր միացրել հարկավոր ռեժիմը սալոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am