Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Armenpress 10:21, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրել է համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝դեսպան  Ուրազաևը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր`հնարավոր բոլոր ուղղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am