1000х90.jpg (78 KB)

Հայաստանում մարդ կա, ով մեկ շաբաթում երեք հեռուստաընկերություն, 20 կայք է գնում և խոսում խոսքի ազատության սահմանափակումից. ՀՀ վարչապետ

Armenpress 20:55, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակիրճ անդրադարձավ երկրում խոսքի ազատության սահմանափակման մասին հնչող կարծիքներին:

«Երբ մարդիկ բողոքում են խոսքի ազատության պակասից, պետք է նախ մտածեն, թե ինչ են ասում: Հայաստանում մարդ կա, ով մեկ շաբաթում երեք հեռուստաընկերություն  և 20 կայք է գնում և ասում, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է: Դրանք  բոլորը կառավարության դեմ հակաքարոզչություն են անում, և նման տեսակետը մի յուրօրինակ աբսուրդ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am