Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն է նշանակվել Լուսինե Քոչարյանը

Armenpress 20:39, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տնօրեն է նշանակվել Լուսինե Քոչարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Լուսինե Քոչարյանը պաշտոնին անցել է մրցույթում հաղթելով՝ սահմանված կարգով: 

Նախկին տնօրենն Արմեն Հայրապետյանն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am