ԵՏՀ միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստ կկայանա Երևանում

Armenpress 18:46, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 20-ին կկայանա Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի  միգրացիոն  քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի  6-րդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից, նիստի օրակարգում ներառված են ԵԱՏՄ անդամ պետություններում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցող անդամ պետությունների   քաղաքացիներին ժամանակավոր կամ մշտական կացության իրավունք տրամադրելու և այլ հարցեր։

Խորհրդատվական կոմիտեի նիստին  մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տ. Ժակսիլիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  աշխատակիցները և ԵԱՏՄ անդամ պետությունների (Բելառուսի Հանրապետություն, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստանի Դաշնություն) իրավասու մարմինների ներկայացուցիչները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am