Սուրեն Պապիկյանը նախարարությունները մարզեր տեղափոխելը իրատեսական, բայց ծախսատար է համարում

Armenpress 18:16, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում ապակենտրոնացման խնդիր է տեսնում:  Սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով գերատեսչությունների, պետական մարմինների մարզեր տեղափոխման հարցին, ասաց, որ դա բավական իրատեսական է, բայց միևնույն ժամանակ ծախսատար: «Այսօր մենք քաղաքացիական ծառայողին վճարում ենք 60 հազարից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ: Մարդը, ով տարիներ շարունակ աշխատել է տվյալ գերատեսչությունում, արդյոք շահագրգռված կլինի տեղափոխվել այլ մարզ, երբ տան վարձը լինելու է իր աշխատավարձի մի մասը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ տեղափոխման հետ կապված հարց պետք է դնել  բաձր վարձատրվող գերատեսչությունների վրա, օրինակ, ինչպիսին  կենտրոնական բանկն է, կամ ֆինանսների նախարարությունը:

«Մարզեր տեղափոխվելու համար պատրաստակամություն կա, բայց պետք են նաև  հավելյալ միջոցներ»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ Հայաստանի քաղաքները պետք է դառնան տնտեսական զարգացման տաբեր բևեռներ, և այդ տնտեսական զարգացումը պետք է լինի քաղաքի և աշխարհագրական միջավայրին համապատասխան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am