Կատալոնիայի ղեկավարը «ոչ մի այլ ելք» չի տեսնում, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից

Armenpress 17:53, 19 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի իշխանությունները չեն տեսնում տարածաշրջանային խնդրի այնպիսի լուծում, որը չներառի ինքնորոշման շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին ինքնավարության կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել Է EFE գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Կատալոնիայի ղեկավարը հավաստիացրել Է, որ հանդես Է գալիս իրադրության կարգավորման համար երկխոսության օգտին: Նա ճշտել Է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հաջորդ հանդիպումը կարող Է կայանալ հոկտեմբերի կեսերին: Տոռան նշել Է, որ չի տեսնում «ոչ մի այլ ելք, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից»: «Առաջիկա հանդիպման ընթացքում ամենակարեւորն Է՝ իմանալ, թե ինչ Է առաջարկում Սանչեսի կառավարությունը»,-ընդգծել Է տարածաշրջանի առաջնորդը: Նա հույս Է հայտնել, որ հոկտեմբերին կհաջողվի ստույգ իմանալ Կատալոնիայի վերաբերյալ վարչապետի պլանների մասին: Ընդսմին՝ Տոռան ճշտել Է, որ չի համաձայնի ինքնակառավարման շուրջ հանրաքվեին՝ որպես տարածաշրջանի համար քաղաքական լուծման: Ավելի վաղ տված հարցազրույցում Սանչեսը չի բացառել Կատալոնիայի ինքնակառավարման հարցի շուրջ հանրահարցում անցկացնելու հնարավորությունը, բայց դեմ Է արտահայտվել ինքնորոշման վերաբերյալ հարցը քվեարկության դնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am