Լևոն Վահրադյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Armenpress 17:07, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, նախարար Լևոն Վահրադյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության շրջանակները: «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դիմացել է բազմաթիվ փորձությունների և տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել: Ցանկանում եմ տեղեկացնել մեր և ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդության քաղաքականության նախարարության սերտ համագործակցության մասին, որի վառ ապացույցը Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության մինջև կնքված երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն է»,- ասել է նախարարը:

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ այցը ճանաչողական է, և համոզմունք է հայտնել, որ շարունակելու է մեր երկրում ՌԴ դեսպանատան կողմից տարվող աշխատանքները՝ ի նպաստ երկու երկրների բարի դրացիական հարաբերությունների ամրապնդման և զարգացման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am