1000х90.jpg (78 KB)

«Տարածքային կառավարման մասին» օրենքը ներկայացվել է կառավարությանը

Armenpress 14:58, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  «Տարածքային կառավարման մասին» օրենքը ներկայացվել է կառավարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախկինում նման օրենք չի եղել, և հիմա սահմանադրական փոփոխություններից հետո այդ տեղը բաց է մնացել: «Նախկինում նախագահի հրամանագրով է իրականացվել այդ գործընթացը: Ճիշտ է, մարզպետների գործունեությունը կարգավորվում է հարակից օրենքներով, բայց «Տարածքային կառավարման մասին» օրենքի առկայությունը խիստ կարևոր է»,-ասաց նա:

Պապիկյանը նշեց նաև, որ պոտենցիալ ներդրողների համար շուտով հասանելի կլինի օնլայն հարթակ, որտեղ կներկայացվեն Հայաստանի համայնքների ընձեռած հնարավորությունները:

«Մենք փորձում ենք մի հարթակ ստեղծել, որտեղ համայնքները կներկայացնեն օտարման ենթակա հողերն ու գույքը, որպեսզի պոտենցիալ ներդրողի համար պարզ լինի, ՀՀ քաղաքացին պատկերացում ունենա մեր համայնքների մասին, կառավարությունն էլ իմանա  ինչ իրավիճակ է տիրում դրանցում»,-ասաց նախարարը:

Ամփոփիչ ասուլիսում նախարար Պապիկյանը վստահեցրեց, որ Հայաստանում ճամփորդներն այլևս պետքարան փնտրելու խնդիր չեն ունենա` շնորհիվ համապատասխան ուղեցույցների: «216  ԱԳԼՃԿ-ներ, դրա կեսի չափով բենզալցակայաններ և առևտրի կետերում կսարքավորվեն պետքարաններ: Արդեն հաջորդ տարվա մեկնարկին կունենանք ճամփորդների համար տեսանելի վայրերում տեղադրված պետքարաններ»,-նշեց Պապիկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am