1000х90.jpg (78 KB)

Վրաստանի նախագահական ընտրություններում մրցակիցների թիվը կրճատվում է

Armenpress 11:49, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրողների ստորագրություններով ցուցակները Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով հասցրել են բերել 25 մարդ, որոնք ավելի վաղ դիմել Էին որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այդ մասին հայտնել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները մինչեւ սեպտեմբերի 18-ի ժամը 18:00-ն պետք Է ներկայացնեին ընտրողների առնվազն 25 հազար 923 ստորագրություն: Վերջնական որոշումը ԿԸՀ-ն կընդունի ստորագրությունների հավաստիության ստուգման արդյունքներով:

«Ընտրողների ստորագրություններ են ներկայացրել 25 թեկնածուներ, նրանցից 19-ը կուսակցություններ են, վեցը՝ նախաձեռնող խմբեր»,-ասել Է Միքելաձեն:

Վրաստանի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը հայտնի կդառնա սեպտեմբերի 28-ին: Սկզբնապես նախագահի թեկնածու գրանցվելու համար ԿԸՀ Էր դիմել 46 սուբյեկտ, ներառյալ 26 նախաձեռող խումբ եւ 20 քաղաքական կուսակցություն:

Վրաստանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am