Հոկտեմբերից «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը

Armenpress 11:43, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրալյան ավիաուղիները» հոկտեմբերից կսկսեն շաբաթական երկու անգամ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ուղիղ չվերթներ իրականացնել Անապայից Երևան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիաընկերությունից տեղեկացրել են, որ չվերթները կլինեն կլոր տարի:

«Ուրալյան ավիաուղիները» ռուսական թոփ-5 ավիաընկերությունների շարքում է՝ ուղևորափոխադրումների ցուցանիշներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am