ԵՄ-ի ղեկավարները Զալցբուրգի գագաթնաժողովում կքննարկեն միգրացիոն ճգնաժամը եւ Brexit-ը

Armenpress 10:00, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զալցբուրգում սեպտեմբերի 19-ին աշխատանքն Է սկսում ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման պաշտոնական օրակարգում ներառված են երեք տարի Եվրոպայում շարունակվող միգրացիոն ճգնաժամը, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման հետ կապված իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԵՄ-ի գագաթնաժողովը կմեկնարկի աշխատանքային ընթրիքով, որը ընթացքում հանրակցության 28 երկրների ղեկավարները մտադիր են քննարկել միգրացիոն ճգնաժամը, որն այս ամռանը վերստին դարձել Է Եվրամիության ամենաակտուալ խնդիրներից մեկը:

«Ես ցանկանում եմ պարզորոշ հայտարարել հետեւյալը. միգրացիոն ճգնաժամին վերջ դնելու ձգտումը ԵՄ-ի բոլոր երկրների ու ինստիտուտների ընդհանուր խնդիրն Է,- սեպտեմբերի 18-ին հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գագաթնաժողովի մասնակիցներին հղած նամակում:- Հուսով եմ, որ Զալցբուրգում մենք կկարողանանք վերջ դնել փոխադարձ վիրավորվածություններին եւ վերադառնալ կառուցողական մոտեցման»: Մինչդեռ, ինչպես լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր, այս գագաթնաժողովում միգրացիոն ճգնաժամի հարցում բեկում չի սպասվում: «Մենք բեկում չենք ակնկալում Զալցբուրգում»,- նշել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am