Լևոն Մելիքյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Armenpress 09:54, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Լևոն Մելիքյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Մելիքյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի ստորագրած որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am