Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Armenpress 09:45, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան 2-րդ մուտքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ջրաբեր գյուղի եկեղեցու մոտակա դաշտում՝ մոտ 7 հա, Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում` մոտ 1000 քմ, Ձորաղբյուր գյուղի հողատարածքների մոտակայքում գտնվող դաշտում` մոտ 8000 քմ, Քարաշամբ-Արագյուղ ավտոճանապարհին հարակից հատվածում՝ մոտ 30 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 150 քմ, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից հատվածում՝ մոտ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 1 հա, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի «Գոռե յալ» կոչվող տարածքում՝ մոտ 7 հա, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի հուշարձանի մոտակայքում՝ մոտ 300 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am