1000х90.jpg (78 KB)

Տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստը

Armenpress 21:09, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկվեցին ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:

Կարգապահական հանձնաժողովը, որ առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին ՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am