Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին վթարային ջրանջատում կլինի

Armenpress 19:12, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին վթարային ջրանջատում է սպասվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից,  վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ սեպտեմբերի 19-ին ժամը 08։00-14։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝  Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am