Հայ փորձագետն առաջարկում է կանոնակարգել ԵԱՏՄ երկրներում միջազգային փորձագիտական համայնքի մասնակիցների փոխգործակցությունը

Armenpress 19:05, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Ավագյանը առաջարկել է «Շինարարական փորձաքննության ինստիտուտի զարգացում» 2-րդ միջազգային կոնֆերանսի մասնակիցներին քննարկել մի քանի երկրների մասնակցությամբ բարդ անդրսահմանային նախագծերի քննարկման համար միջազգային փորձագիտական համայնքի մասնակիցների միջեւ փոխգործակցության կանոնակարգ նախապատրաստելու հնարավորությունը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանի պետական փորձաքննության գլխավոր վարչությունից:

«Վստահ եմ, որ դա լրացուցիչ կխթանի կհանդիսանա փորձագիտական կազմակերպությունների հետագա ինտեգրումը եւ մեր երկրներում շինարարության փորձաքննության  հիմնական ուղղությունների զարգացումը»,- ասել է Ավագյանը:

Բացի այդ, այդպիսի կանոնակարգը կարևոր դեր կխաղա որոշակի նախագծերի քննարկման համար: Ըստ նրա, ԵԱՏՄ երկրերի փորձագետների աջակցությունն օգտակար կլիներ, մասնավորապես, Հայաստանում կառուցվող «Հյուսիս-Հարավ» միջանցքի որոշ ճանապարհահատվածների նախագծերի քննարկման ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am