Կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես- տոնավաճառը

Armenpress 18:52, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 19-ին, միայն մեկ օր, ժամը 10:00-19.00-ը Երևանում՝ Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման կետից մինչև Տերյան և Հին երևանցու փողոցների հատման կետն ընկած բացօթյա հատվածում, կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից այն կգործի սիրիահայերի ձեռքի աշխատանքների «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am