1000х90.jpg (78 KB)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը

Armenpress 18:39, 18 Սեպտեմբեր, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական եւ սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը:

Կարեւորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին ու ջանքերին, որոնք ուղղված են երկրի ապագային: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am