Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

Armenpress 18:03, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի կարծիքով`  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը անցնում է նյարդային մթնոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը նշեց, որ  քաղաքապետի թեկնածուներից շատերի համար Երեւանի խնդիրները երկրորդական են դարձել, իսկ քարոզարշավն ընթանում է բավականին լարված քաղաքական իրադրության պայմաններում:

«Հույս ունեմ, որ նրանք այս վիճակից դուրս կգան, կվերադառնան Երևանի խնդիրներին եւ կորոշեն, թե մայրաքաղաքի համար ինչ է պետք անել: Քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճերի բացակայությունը քաղաքացիներին խանգարում է կողմնորոշվել»,- ասաց Զուրաբյանը:

Քաղաքապետի թեկնածուն կարևորեց բանավեճերը թեկնածուների միջև և  ափսոսանք հայտնեց, որ նման ֆորմատով բանավեճեր դեռևս չեն իրականացվել:

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am