Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է Արցախյան գինու 5-րդ փառատոնը

Armenpress 16:50, 18 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մշակույթի երիտադարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է ավանդական դարձած Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 24 գինեգործական ընկերություններ Արցախից և ՀՀ֊ից, ինչպես նաև գինու արտադրությամբ զբաղվող անհատներ ներկայացրել էին իրենց արտադրանքը հանրությանը։ Գինի համտեսելու էին եկել ոչ միայն Արցախի տարբեր շրջաններից, այլ նաև ՀՀ֊ից ու արտերկրից։

Թվով մոտ 100 տաղավարներում գինու տարբեր տեսակներից բացի ներկայացված էին նաև ազգային ուտեստներ, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես֊վաճառք։ 

Արցախյան գինու հինգերորդ փառատոնն առանձնացել է նաև կազմակերպչական նոր մոտեցումներով, մշակութային հետաքրքիր ծրագրով և տևողությամբ(10։00֊ից մինչ 19։00)։  Փառատոնին ներկա են գտնվել  ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am