ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը

Armenpress 17:28, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)  հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Բողոքները վերաբերում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը խոչընդոտելու, բանկային հաշիվների սառեցման, սեփականության իրավունքի խախտման և մի շարք այլ դեպքերի:

Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր: 

ՄԻԵԴ ներկայացված  բողոքները հիմնականում վերաբերում էին ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am