Երիտասարդ շախմատիստներն ավարտեցին ելույթները աշխարհի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գեբզե քաղաքում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունն ավարտվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը հավաքեցին 7,5 միավոր, որը, սակայն, բավարար չէր մրցանակային տեղեր գրավելու համար: 11 հնավորից 6,5 միավոր վաստակեց Մանուէլ Պետրոսյանը:
Մրցաշարի հաղթող դարձավ 9,5 միավոր վաստակած Պարհամ Մաղսուդլուն:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ