«Փյունիկ»-ը գերազանցեց «Արարատ»-ին

Armenpress 17:12, 16 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Երևանը ներկայացնող երկու թիմերը՝ «Արարատ» և «Փյունիկ»-ը մրցեցին միմյանց դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 1:3 հաշվով: «Փյունիկ»-ի կազմում աչք ընկան Պետրոս Ավետիսյանը, Մաքսիմ Տրուսևիչը և Դենիս Վոյնովը: «Արարատ»-ից միակ գոլը հեղինակեց Դմիտրի Մալյական:

«Փյունիկ»-ն այս հաղթանակից հետո բարձրացավ երկրորդ հորիզոնական:       



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am