«Արսենալ»-ը հաղթեց «Նյուքասլ»-ին. Մխիթարյանը փոխարինման մտավ

Armenpress 19:54, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Նյուքասլ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման առաջին կեսում վիճակագրությամբ առավելությւնը «զինագործների» կողմն էր, սակայն «Նյուքասլն» ավելի լավ տեսք ուներ: «Արսենալ»-ի գրոհները անդեմ էին:

Երկրորդ կեսի լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներն օգտագործեցին ստանդարտ դիրքը և բացեցին խաղի հաշիվը: «Արսենալ»-ի կազմում դիպուկ հարվածով աչքի ընկավ Ջական: «Զինոգործներից» մրցակցի տուգանային հրապարակում խաղի 57-րդ րոպեին ավելի արագ կողմնորոշվեց Մեսութ Օզիլը և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ 2:0: «Նյուքասլ»-ը խաղավարտին հաջողվեց խփել հեղինակության գոլը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին:

Ի վերջո «Արսենալ»-ը հաղթեց հյուրընկալվելով «Նյուքասլ»-ին 1:2 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է և ունի 9 միավոր: «Կարմիրները» հաջող խաղը Պրեմիեր լիգայի շրջանակներում կանցկացնեն սեպտեմբերի 23-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am