Լեհաստանի պաշտպանության նախարարը երկրում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու իրական հնարավորություն է տեսնում

Armenpress 17:35, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակ հայտարարել է, որ տեսնում է իրական հնարավորություններ երկրում ամերիկյան ռազմական բազաներ տեղակայելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարիուշ Բլաշակը ԱՄՆ-ում է և արդեն հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Բլաշակը ներկայացրել է ամերիկյան օրենսդիրներին «փաստեր հօգուտ ամերիկյան զորքերի մշտական ներկայության»:

Նրա գնահատմամբ` Լեհաստանում ամերիկյան ռազամաբազաների մշտական տեղակայման համար կա «կոնկրետ և ռեալ հնարավորություն»:

«Եթե չլիներ հնարավորություն, ամեն ինչ կավարտվեր միայն ընդհանուր խոսակցություններով: Այսօր արդեն մենք կխոսենք աշխատանքների մասին»,- ասել է նախարարը:

Նա  նաև նշել է, որ քննարկվում է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարման հարցը, սակայն  հրաժարվել է մանրամասներ տրամադրել:

Ավելի վաղ Լեհաստանը ԱՄՆ-ին  առաջարկել էերկրում   տեղակայել ամերիկյան մշտական տանկային դիվիզիա: Վարշավան պատրաստ է դրա համար ներդնել 1,5-2 միլիարդ ԱՄՆ դոլլար:  Առաջարկն արվել է ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս` երկկողմ ձևաչափով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am