Մելքումովի 4-րդ փողոցում մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 16:38, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը սեպտեմբերի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասից դեպի Դավթաշեն ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ Հ. Մելքումովի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան մոտակայքում բախվել են «Լիլիթ-Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող «Ford Transit» մակնիշի (վարորդը Ա. Գ., 1985 թ.) և «Honda Fit» մակնիշի (վարորդը՝ Լ. Ա., 1995 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ. Ա.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am