«Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի խաղաց «Արցախ»-ի հետ

Armenpress 16:12, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց Ազգերի լիգայի մեկնարկային տուրերի դադարից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Արցախ»-ը նախկին «Միկա» մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատ-Արմենիա»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Այս տուրում կմրցեն նաև «Լոռի»-«Գանձասար-Կապան», «Արարատ»-«Փյունիկ» և «Բանանց»-«Ալաշկերտ» զույգերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am