Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին

Armenpress 14:57, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության առաջին փուլը կկայանա հոկտեմբերին Ֆրանսիայում: Ստեփանյանը գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց վերջերս միջազգային երկու մրցաշարերում հաջող մասնակցության արդյունքում:

Ավելի վաղ Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մեդալներ է նվաճել Աստանայի միջազգային մրցաշարում: Ստեփանյանը սկրեչ մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ օմնում ձևում երկրորդն է հատել եզրագիծը` նվաճելով արծաթե մեդալ: Ստեփանյանը Օմսկի «Գրան պրիի» սկրեչ մրցաձևում գերազանցելով բոլոր մրցակիցներին՝ առաջինը հատեց եզրագիծը: Այս հաղթանակով Ստեփանյանը վաստակեց նաև 100 վարկանիշային միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am