Հանրապետության տարածքում հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Armenpress 14:28, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին տվյալները հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Սեպտեմբերի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:վՔամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am