«Իմ քայլը» դաշինքը շարունակում է քարոզարշավը Նոր Նորքում

Armenpress 14:09, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 14-ին սկսել է Նոր Նորք վարչական շրջանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը շրջեց փողոցներով և բակերով, շփվեց համաքաղաքացիների հետ, ապա հորդորեց բոլորին ժամը 19:00-ին լինել Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի մոտ, որտեղ տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Նոր Նորքի բնակիչները լուսանկարվեցին քաղաքապետի թեկնածուի հետ, ապա ուղղեցին իրենց հուզող հարցերը:

Հայկ Մարությանը կոչ արեց քաղաքացիներին մասնակցել  սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին՝  ժողովրդի հաղթանակը արձանագրելու համար:

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հանդես կգա 7 համարի ներքո:

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am