Բռնցքամարտիկներից միայն Հովհաննիսյանը և Մանասյանը դուրս եկան Թուրքիայի մրցաշարի եզրափակիչ

Armenpress 11:02, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամները միայն կշարունակեն պայքարը Թուրքիայի մրցաշարի ոսկե մեդալներ համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է անգլիացի մարզիկին, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նոկաուտի է ենթարկել Ավստրիան ներկայացնող բռնցքամարտիկին: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել ու նվաճել բրոնզե մեդալ:

Սեպտեմբերի 15-ին Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն ոսկե մեդալի համար:

Հայ բռնցքամարտիկները Ստամբուլում հանդես են գալիս մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am