ՕԵԿ-ն առաջարկում է Երևանում աղբահանության խնդրի լուծման համար համագործակցել միջազգային կառույցների հետ
ԵՐԵՎԱՆ 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Օրինաց Երկիր» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը քաղաքի աղբահանության խնդրի լուծման ճանապարհներից է համարում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։
«Այս խնդրի լուծումը ֆինանսական լուրջ միջոցներ չի պահանջում։ Պետք է վերահսկել համակարգը, և ճիշտ գործելու դեպքում այն արագ լուծում կստանա», - այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի կայարանամերձ հրապարակում ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Մհեր Շահգելդյանը։
ՕԵԿ-ը Երևանի տրանսպորտի ոլորտի զարգացման համար առաջարկում է հիմնել քաղաքակիրթ մրցակցային համակարգ, իսկ կանաչապատ տարածքների սակավության հարցի կարգավորումը տեսնում է Հայաստանում «կանաչ ճարտարապետության» տարածմամբ։
«Ծառատունկեր կազմակերպելը կարևոր դերակատարում ունի այդ հարցում, սակայն դրանից բացի պետք է զարգացնել «կանաչ քաղաք» գաղափարը։ Պետք չէ հողին վերաբերվել որպես բիզնեսի, այն կանաչ տարածքների ապահովման գլխավոր գրավականն է»,- հավելեց նա։
ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է նաև Երևան քաղաքում համայնքային և սոցիալական բնակշինարարության իրականացումը, բնակարանի կարիք ունեցողների հերթագրման համակարգի ներդրումը, քաղաքապետարանի միջոցներով աշխատանքի տեղավորման կենտրոնների ձևավորումը։
- Մանե Ադամյանը վստահ է` Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը կարևոր դեր է
ունենալու Հայաստանում ինովացիայի զարգացման համար
- Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունները համարում է արդար և
մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն
- Ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ
- «Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու
ընտրությունը
- Հայկ Մարությանը պատրաստ է ամեն վայրկյան ծառայելու հանուն Երևանի
բարեկեցության