1000х90.jpg (78 KB)

Նախագահը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտների հետ

Armenpress 19:48, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մի խումբ շրջանավարտների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ նրանք նաեւ այսօրվա  եւ վաղվա առաջնորդներն են, նախագահը դպրոցի շրջանավարտների հետ մասնավորապես զրուցել է առաջնորդի համար կարեւոր որակների մասին, անդրադարձել ազգային ինքնության գաղափարին, այնուհետեւ պատասխանել մասնակիցների բազմաթիվ հարցերին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am