Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Armenpress 18:38, 14 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը նիստում ներկայացրել է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալ  Արկադի Ծատրյանը:

Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն այն Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է:

Ներկայացնելով հաջորդ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին » ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Արկադի Ծատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը ևս պայմանվորված է օրենքը Սահմանադրությանը  և Դատական օրենսգրքին համապատասխանեցնելով:

Գլխադասային հանձնաժողովի անդամները դրական եզրակացությամբ առաջարկել են ԱԺ նիստի օրակարգում ընդգրկել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am