Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության պատվիրակությունը մեկնել է Օսլո

Armenpress 18:29, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը, Եվրոպայի Խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, ուսուցողական-ճանաչողական այցով մեկնել է Օսլո (Նորվեգիայի Թագավորություն):

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պատվիրակության կազմում են ՀՀ զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում են նաև ներկայացուցիչներ ՀՀ զինվորական դատախազությունից, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և Ազգային Ժողովից:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն զինվորական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ կունենան Նորվեգիայի Թագավորության զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am