1000х90.jpg (78 KB)

Եվրոպան պատկանում Է եվրոպացիներին, իսկ միգրանտները պետք Է տուն վերադառնան. Դալայ-լամա

Armenpress 17:35, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիբեթի բուդդայականների առաջնորդ Դալայ-լաման հայտարարել Է, որ Եվրոպան պատկանում Է եվրոպացիներին, իսկ միգրանտները պետք Է տուն վերադառնան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent-ը:

«Ընդունեք նրանց, օգնեք նրանց, ուսուցանեք նրանց (…), բայց արդյունքում նրանք պետք Է զարգացնեն իրենց սեփական երկիրը»,-ասել Է նա:

Դալայ-լաման այս հայտարարությունն արել Է շվեդական Մալմյոյում, որտեղ, Business Insider-ի տվյալներով, բնակչության գրեթե երրորդ մասը կազմում են ներգաղթյալները: Դալայ-լամայի կարծիքով՝ եվրոպացիները բարոյական պատասխանատվություն են կրում «այն փախստականներին օգնելու համար, ում կյանքին իրապես վտանգ Է սպառնում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am