1000х90.jpg (78 KB)

Հունգարիայի վարչապետը մեկնաբանել Է Եվրամիության կողմից պատժամիջոցների հնարավոր կիրառումը

Armenpress 16:37, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղական Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել Է, որ կարգապահական պատիժը, որը ԵՄ-ի Խորհուրդը կարող Է սահմանել իր երկրի նկատմամբ, «նվազագույն իսկ վտանգ» չի ներկայացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանը հավանություն Է տվել այն բանաձեւին, որով ԵՄ-ի Խորհրդին կոչ արվում կարգապահական միջոցներ ձեռնարկել Հունգարիայի նկատմամբ՝ երկրի կողմից եվրոպական նորմերի եւ իրավունքի գերակայության սկզբունքների խախտման պատճառով: Խոսքն այն ընթացակարգի գործարկման մասին Է, որը կարող Է հանգեցնել ԵՄ-ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածի շրջանակներում Հունգարիային ԵՄ-ի Խորհրդում ձայնի իրավունքից զրկելուն:

Ինչպես գրում Է Hungary Today թերթը, Օրբանը հայտարարել Է, որ ԵՄ-ն փորձում Է Հունգարիային զրկել սեփական սահմանները պաշտպանելու իրավունքից: Դրա հետ մեկտեղ վարչապետը նշել Է, որ Եվրախորհրդարանում երկրների մեծամասնությունը միգրացիային աջակցող քաղաքականություն Է վարում, ուստի «ատում Է նրանց, ովքեր ընդդիմանում են իրենց պլաններին»: «Նրանք ծրագիր ունեն. եթե չեն կարողանում Հունգարիային ստիպել ընդունելու միգրանտներին, ապա նրանք երկրին զրկում են իր սահմանները վերահսկելու իրավունքից»,-հայտարարել Է Օրբանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am