1000х90.jpg (78 KB)

Արարատի մարզում կստեղծվի կոկորդիլոսաբուծարան

Armenpress 16:11, 14 Սեպտեմբեր, 2018

ԱՐՏԱՇԱՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այս մասին սեպտեմբերի14-ին իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Սարգսյանը նշեց, որ ներդրումն իրականացնողը Տանզանիայից է, ով մի քանի երկրներում իրականացնում է այսպիսի նախագծեր: Իսկ ծրագիրը տեղում կիրականացնեն մարզաբնակները: «Ներդրողը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ: Բացի այդ, քաղաքացիների համար կստեղծվեն գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր: Մարդիկ կկարողանան այցելել ընտանիքներով, տեսնել կենդանիներին»,-հավելեց մարզպետը:

Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am