«Ժառանգություն»-ը քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Armenpress 15:54, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության համամասնական ցուցակի անդամները քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շրջայց են կատարում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Րաֆֆի Հովհաննիսյանը շրջայցի ընթացքում շփվեց  քաղաքացիների հետ, լսեց նրանց խնդիրներն ու խոստացավ  ընտրվելու դեպքում լուծում տալ դրանց: Բակերից մեկում Հովհաննիսյանը կարճ զրույց ունեցավ քաղաքացիների հետ: «Խնդրում եմ մանրամասն ծանոթացեք, ուսումնասիրեք բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը  և ընտրեք նրան, ում ցանկանում եք, որովհետև սեպտեմբերի 23-ից հետո իշխանությունը ձերն է լինելու և հաշվետու է լինելու ձեր առջև»,- ասաց Հովհաննիսյանը, ինչից հետո լսեց նրանց հուզող հարցերը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am