1000х90.jpg (78 KB)

Ուկրաինան ՆԱՏՕ-ին մերձենալու եւ ՌԴ-ի հետ վերջնական խզման ուղեգիծ Է բռնել. Պորոշենկո

Armenpress 14:13, 14 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Պյոտր Պորոշենկոն արձանագրել Է, որ Ուկրաինան վերջնականապես ՆԱՏՕ-ի հետ մերձենալու ուղեգիծ Է բռնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սեպտեմբերի 14-ին, ելույթ ունենալով «Յալթայի եվրոպական ռազմավարությունը» համաժողովում, որն ընթանում Է Կիեւում, նա հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովից հետո «Ուկրաինայի զարգացման ռուսաստանյան վեկտորը վերջնականապես մոռացված Է»: «Սա միայն ավելորդ անգամ Մոսկվային ի նշան հրաժեշտի ձեռքով անելու մտադրություն չԷ: Սա մեսիջ Է նաեւ մեր արեւմտյան գործընկերներին»,-ասել Է նախագահը: Պորոշենկոն նաեւ հայտարարել Է, որ Ուկրաինան արդեն «հաղթել Է Ռուսաստանին», քանի որ կարողացել Է բռնել արեւմտյան ուղեգիծը, չնայած Կրեմլի բազմամյա դիմադրությանը:

Ուկրաինայի նախագահն արդեն Գերագույն ռադայում գրանցել Է Սահմանադրության այն փոփոխությունների նախագիծը, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Ուկրաինայի ինտեգրվելուն: Բացի այդ, Պորոշենկոն հայտարարել Է, որ մտադիր Է մինչեւ սեպտեմբերի 30-ը Ռուսաստանի Դաշնությանը ծանուցել Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության վերաբերյալ պայմանագրի գործողության դադարեցման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am