Էրդողանը մտադիր Է սեպտեմբերի 17-ին Պուտինի հետ քննարկել Սիրիայի իրադրությունը

Armenpress 12:52, 14 Սեպտեմբեր, 2018
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր Է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Պակիստանում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք ցանկանում ենք սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական ճանապարհով:

Նախագահ Էրդողանը երկուշաբթի Սիրիայի իրադրությունը կքննարկի նախագահ Պուտինի հետ»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերել Է NTV հեռուտաալիքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am