Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ոսկե մեդալ է նվաճել Աստանայի միջազգային մրցաշարում  

Armenpress 11:29, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մեդալներ է նվաճել Աստանայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը սկրեչ մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ օմնում ձևում երկրորդն է հատել եզրագիծը` նվաճելով արծաթե մեդալ:

Ավելի վաղ Ստեփանյանը Օմսկի «Գրան պրիի» սկրեչ մրցաձևում գերազանցելով բոլոր մրցակիցներին՝ առաջինը հատեց եզրագիծը: Այս հաղթանակով Ստեփանյանը վաստակեց նաև 100 վարկանիշային միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am