Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Armenpress 10:49, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով որոշում եմ` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է վարչապետի որոշման մեջ:

Պարգևն անձամբ Ջորկաեֆին է հանձնել ՀՀ վարչապետը: «Մեծ պատիվ է: Ֆրանսիան ինձ Պատվո լեգիոնի շնորհի է արժանացրել: Ես գիտեմ, որ որևէ երկրի համար պետական պարգևները շատ կարևոր են: Այս շքանշանը, որը ինձ հանձնվում է Վարչապետի կողմից, կկրեմ պատվով, հպարտությամբ: Սա նոր խթան է լինելու երկրի համար, և շատ ուրախ եմ լինել այդ երկրի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am