«Թբիլիսոբա-2018»-ը կանցկացվի հոկտեմբերի սկզբին

Armenpress 16:32, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսի քաղաքի օրվա՝ «Թբիլիսոբա»-ի տոնակատարությունը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 6-7-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ այսուհետեւ «Թբիլիսոբա» տոնը կնշվի հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին: «Ցանկանում եմ ասել, որ հաջորդ տարիներին «Թբիլիսոբա»-ն կանցկացվի հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին: Դա լավ կլինի նաեւ տուրիստական ընկերությունների համար, քանի որ վաղօրոք կիմանան եւ կպատրաստվեն այդ միջոցառմանը»,-հայտարարել Է Կալաձեն:

2018 թվականին «Թբիլիսոբա»-ն կնշեն 34-րդ անգամ: Առաջին անգամ Քաղաքի օրը նշել են 1979 թվականի հոկտեմբերին: Տոնի անցկացման նախաձեռնողը վրացի հայտնի ճանապարհորդ, գավառագետ եւ լրագրող Գվանջի Սիլովանի Մանիան Է:

1989-ից մինչեւ 1994 թվականը Վրաստանի պատմության մեջ սոցիալ-տնտեսական բարդ ժամանակաշրջանի պատճառով տոնը չի նշվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am