Apple-ը դադարեցրել Է iPhone X-ի վաճառքները

Armenpress 14:32, 13 Սեպտեմբեր, 2018
 ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը դադարեցրել Է iPhone X-ի վաճառքները իր պաշտոնական կայքում, երբ դրա թողարկումից մեկ տարի Էլ չի անցել: Դրա հետ մեկտեղ ընկերության կայքում կորել են iPhone SE եւ iPhone 6s մոդելները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով՝ բացի այն երեք սմարթֆոններից, որոնք սեպտեմբերի 12-ին ներկայացրել Էր ֆիրման, վաճառքում մնացել են միայն iPhone 7 եւ iPhone 8 տարբերակները: Դա նշանակում Է, որ Apple-ի պաշտոնական կայքն այլեւս գնման չի առաջարկում ականջակալների համար 3,5 միլիմետրանոց հարակցիչով սմարթֆոններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am